Դավիթ Ավանեսյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է արդեն երկրորդ անգամ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Ավանեսյանը Բարսելոնայում տեղի ունեցած մենամարտում հաղթանակ է տարել իսպանացի Խոսե դել Ռիոյի նկատմամբ: 

Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկը 12 ռաունդանոց մենամարտում հաղթանակ է տարել նոկդաունով:

Դավիթ Ավանեսյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է արդեն երկրորդ անգամ:

31-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 30 մենամարտ: Ավանեսյանը հաղթել է 26 մենամարտում, պարտվել՝ 3-ում, 1 մենամարտ էլ ավարտել ոչ ոքի: