Վաշինգտոնը չինական ներկրված ապրանքների համար նոր սակագներ չի սահմանի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Վաշինգտոնը չինական ներկրված ապրանքների համար չի սահմանի նոր սակագներ եւ կնվազեցնի ներկայիս սակագները: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք պայմանավորվել ենք Չինաստանի հետ շատ լավ գործարքի առաջին փուլի մասին: Նրանք համաձայնվել են իրականացվել բազմաթիվ կառուցվածքային փոփոխություններ եւ գյուղատնտեսական արտադրանքի, էներգիայի ու արդյունաբերական, ինչպես նաեւ բազմաթիվ այլ ապրանքների լայնածավալ գնումներ: 25 տոկոս արժեքով սակագները կմնան անփոփոխ: Սակագները, որոնք մենք պատրաստվում էինք կիրառել դեկտեմբերի 15-ից, չեն սահմանվի այս գործարքը կնքելու շնորհիվ»:

«Մենք անմիջապես կսկսենք բանակցությունները համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ, եւ չենք սպասի 2020 թվականի ընտրություններին: Դա ուշագրավ գործարք է բոլորի համար: Շնորհակալություն»,-նշել է Թրամփը: