Երեւանի և Անապայի միջև առաջին չվերթն է իրականացվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

.

Երեւանի եւ Անապայի միջև Armenia Airways ավիաընկերությունն առաջին չվերթն է իրականացրել,այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը:

Անապա-Երեւան չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի եւ հինգշաբթի: Ավիահաղորդակցությունը կապահովվի ВАЕ 146-300 ինքնաթռիներով: