Վերջին շրջանում չենք շփվել Արսեն Բաբայանի հետ, ավելին՝ կոշտ քննադատել ենք միմյանց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

«Արսեն Բաբայանի նետ քննարկել ենք ՍԴ-ի հետ կապված հարցեր, ամեն մեկս ներկայացրել ենք մեր մոտեցումները: Անգամ օրն եմ ֆիքսել՝ երբ էր զանգել: Ես չէի լսել նրա զանգը, հետո հետ զանգեցի, զրուցեցինք»,- 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Վարդանյանը նշեց, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի հետ վերջին շրջանում բացարձակապես չեն շփվել, ավելին՝ բավական կոշտ քննադատել են միմյանց մոտեցումները՝ կապված ՍԴ-ի հետ:

«Արսեն Բաբայանի հետ վերջին շրջնում տեսանելի մակարդակով շփումներ չեն եղել, առնչություններ նրա հետ նախկինում են եղել: Այն, որ գրեթե ամեն օր շփվել ենք Արսեն Բաբայանի հետ, առնվազն զավեշտալի է»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։