2019-ին աշխարհի 26 երկրներում սպանվել է 75 լրագրող․ Press Emblem Campaign

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

2019 թվականին աշխարհի 26 երկրներում սպանվել է 75 լրագրող, հայտնում է Korrespondent-ը` վկայակոչելով Press Emblem Campaign ոչ կառավարական կազմակերպության ամենամյա զեկույցը:

Նշվում է, որ այս ցուցանիշը զիջում է նախորդ տարվա ցուցանիշին, երբ սպանվել էր 113 ԶԼՄ ներկայացուցիչ:

Զոհերի քանակով առաջատարը Մեքսիկան է` 13 մարդ, Աֆղանստան` 8 և Պակիստան` 8, դրանց հաջորդում են Սիրիան` 6, Հոնդուրասը` 6, Ֆիլիպինները` 4:

Կազմակերպության տվյալներով` վերջին 10 տարիների ընթացքում սպանվել է զանգվածային լրատվամիջոցների 1174 ներկայացուցիչ: