Արցախի Ռամկավար Ազատական Կուսակցությունը կպաշտպանի Մասիս Մայիլյանի թկենածությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Արցախի Ռամկավար Ազատական կուսակցության հանրապետսկան վարչության հերթական նիստին որոշում է կայացվել 2020թ-ի գարնանը ԱՀ նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանել Մասիս Մայիլյանի թեկնածությունը: Այս մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել․

 «Արցախի Ռամկավար Ազատական կուսակցության հանրապետական վարչության հերթական նիստին որոշում է կայացվել 2020թ-ի գարնանը ԱՀ նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանել Մասիս Մայիլյանի թեկնածությունը` հաշվի առնելով նրա՝ արտաքին հարաբերություններում ունեցած բազմամյա փորձը, դիվանագիտական արհեստավարժ մոտեցումներ ցուցաբերելու հմտությունը, քաղաքական գործունեության անբասիր ճանապարհը և ԱՀ միջազգային ճանաչման, Արցախյան հիմնախնդրի կարգավորման, ԱՀ քաղաքական ու տնտեսական ապագայի նկատմամբ ունեցած տեսլականը:

 Կուսակցական համամասնական ցուցակով աներկբայորեն մասնակցել խորհրդարանական ընտրություններին՝ առողջ կոալիցիայի և փոխհամաձայնության շրջանակնեում համագործակցել քաղաքական այն ուժերի հետ, որոնք, կարևորելով Արցախի Հանրապետության ժողովրդի կամքի արտահայտումը, մեր ընդհանուր հայրենիքի առջև ծառացած խնդիրները և մտահոգված լինելով Արցախյան հիմնահարցի կարգավորման հետագա ճանապարհներով, սատարելու են Մասիս Մայիլյանի թեկնածությունը՝ նպատակ ունենալով համատեղ ուժերով աջակցել Արցախի Հանրապետության քաղաքացիների ազատ ընտրության իրավունքի իրագործմանը, ինչպես նաև բացառել արմատացած ուժերի կողմից վարչական ռեսուրսի կիրառման հնարավոր փորձերն ու ձայների փոշիացումը»,- ասվում է հայտարարությունում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս