Facebook-ի 29 հազար աշխատակցի անձնական տվյալները գողացել են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Աշխարհ

2018 թվականին Facebook ընկերությունում աշխատող  29 հազար մարդու բանկային և այլ անձնական տվյալներով կոշտ սկավառակը սոցցանցի աշխատակցի ավտոմեքենայի սրահից գողացել են, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով անձնակազմի շրջանում տարածված նամակին:

Ըստ գործակալության՝ չկոդավորված կոշտ սկավառակի վրա առկա էր աշխատակիցների անուններով տվյալները, նրանց բանկային քարտերի համարները, նաև նրանց սոցիալական ապահովագրության ծածկագրերն ու աշխատավարձի մասին տվյալներ: