Ոստիկանները հայտնաբերեցին նախկինում մի քանի անգամ դատված բնակարանագողին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Հասարակություն

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի պատուհանի վրա ոտնահետքեր կան և բնակիչներով տունը շրջափակել են, քանի որ ունեն կասկածներ, որ ներսում գող կա, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քաղաքացիները տան գրեթե բոլոր կասկածելի հատվածներում, որտեղից որ հնարավոր է՝ գողը դիմեր փախուստի, հսկողություն են իրականացրել, ապա մտնելով տուն, այնտեղ ամեն ինչ հայտնաբերել են տակնուվրա արած, իսկ ներսում բռնել են գողին:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տան բնակիչ, 50-ամյա Գևորգ Գևորգյանը այդ պահին տան անդամների հետ բացակայելիս են եղել տանից, իսկ գողը, օգտվելով այդ առիթից, փորձել է թալանել տունը:

Բարեբախտաբար, համագյուղացիները, վտանգելով իրենց կյանքը շրջափակել են տունն ու օպերատիվորեն ժամանած Արարատի մարզի ոստիկանները ճիշտ օպերացիայի արդյունքում մտել են տուն ու վնասազերծել ճիվաղին:

Լրագրողի հետ զրույցում տանտիրուհին, ով հրաժարվեց տեսախցիկի առջև խոսել, ասում էր. «Մի քանի ժամով տանից բացակայեցինք, մեկել հարևանները զանգեցին, թե՝ խաբար ես, ձեր տուն գող է մտել: Մինչև կհասնեինք տուն, արդեն համագյուղացիներս գողին վնասազերծել էին, մտա զալ, տեսնեմ մի հատ մեծ դդում գլխով մեկը կանդալված նստած է, բայց տունն ամբողջությամբ խառնված էր, իսկ էդ գողը ոստիկանների հսկողությամբ բազկաթոռին էր»:

Դեպքի վայրում կասկածյալ գողը ոստիկաներին ու քննիչներին հաժարվում էր հայտնել իր ինքնությունը, մինչդեռ կարճ ժամանակում պարզվեց, որ նա Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում հաշվառված 46-ամյա Իսահակ Ազարյանն է, ով նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, իսկ բանտում նրան ավելի շատ ճանաչում են «Բերդի կռիս» մականվամբ:

Լրագրողի հետ զրույցում Ի. Ազարյանն ասում էր, որ ինքը գողություն անելու նպատակով չի մտել տուն, պարզապես հոգնած էր, մտել էր տուն՝ քնելու նպատակով: Սակայն հետո ասում էր, թե փոշմանել եմ ու մարդ չգիտի՝ գողության համար էր փոշմանել, թե՝ քնելու:

Երբ «Բերդի կռիսին» տեղափոխեցին ոստիկանություն, հարևանների հետ դեպքի վայրում էր գտնվում Գոռ Վարդանյանի բազմաթիվ ֆիլմերում հանդես եկող Սարգիս Հարությունյանը ու հարևանները կատակելով ասում էին. «Սաք ջան, մինչև դու եկար, մինչև Գոռ Վարդանյանը գա, Արարատի մարզի ոստիկանները վայրկյանների ընթացքում հասան դեպքի վայր ու գողին տարան, ընենց որ, դու գոնե տեսար գողի տեղափոխելը, բայց քրեականի պետ Գ. Վարդանյանը չհասցրեց: Ընենց որ, Արարատի մարզի ոստիկաններն իրականում ավելի օպերատիվ են, քան ձեր կինոյի քրեականի պետը»:

Տեսանյութեր

Live

Լրահոս