Թալիբները աֆղանական ազգային բանակի 9 զինվորի են սպանել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Թալիբները Գազնի նահանգում սպանել են աֆղանական ազգային բանակի 9 զինվորի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը: 

«Երեկ աֆղանական ազգային բանակի 9 է զինվոր սպանվել «Թալիբան» ծայրահեղական խմբավորման գրոհայինների կողմից: Մենք ուսումնասիրում ենք իրավիճակը և ավելի ուշ տեղեկություններ կտանք»,- հայտնել է Աֆղանստանի ՊՆ-ի թվիթերյան պաշտոնական էջը:

Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերն ամբողջ երկրում հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում: