Լոռու մարզում բախվել են Opel-ն ու ВАЗ-2107-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Հասարակություն

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են ВАЗ-2107 մակնիշի 35 ZQ 111 համարանիշի եւ Opel մակնիշի 36 OA 998 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետեւանքով ВАЗ-2107-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում նախ առաջին բուժօգնություն է ստացել, այնուհետև տեղափոխվել հիվանդանոց: