Արմավիրում վթարի հետևանքով կա զոհ և վիրավորներ

վթար
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News 

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել դեկտեմբերի 13-ին, Նորապատ–Հայկավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: Գրել է Shamshyan.com-ը։

Պարզվել է՝ ВАЗ 2107-ը վարել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ, 56-ամյա Պետրոս Խլղաթյանը, իսկ Volkswagen-ը վարել է Արմավիրի մարզի Հայկավան գյուղի բանկիչ, 44-ամյա Դավիթ Գրիգորյանը: Վթարի հետևանքով Պ. Խլղաթյանի ուղևոր, համագյուղացի, 29-ամյա Անդրանիկ Խլղաթյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ վարորդ Պ. Խլղաթյանն ու նրա մյուս ուղևոր, համագյուղացի, 20-ամյա Համազասպ Խլղաթյանն ու Volkswagen-ի վարորդ Դ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից 2 հոգին տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 07-ի վարորդն ու նրա ուղևորները հայր ու որդիներ են և մահացածը օրեր առաջ էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան: