Ամանորի ծախսերը քննադատող գրառումներ նախկինում ես էլ եմ արել. «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

«Ամանորի ծախսերը քննադատող գրառումներ նախկինում ես էլ եմ արել»: 24News-ի հետ զրույցում  ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը՝ անդրադառնալով Երևանին տրամադրվող ամանորյա ծախսերի գումարի չափին և քաղաքապետ Հայկ Մարությանի՝ դեռևս 2013 թվականի ֆեյսբուքյան գրառմանը, որում նա անթույլատրելի էր համարել Ամանորի համար 500 հազար դոլար տրամադրելու որոշումը։

Դառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նույն հարցի մասով արած մեկնաբանությանն ու ընդդիմադիրների հայտարարությանը, թե վարչապետն այնքան ազատ ժամանակ ունի՞, որ «Jungle Bells»-ի հայկական տարբերակի մասին է մտածում, Արփի Դավոյանը նշեց. «Վարչապետի մեկ նախադասությունը՝ կապված երգի հետ, պետք չէ շահարկել: Ի՞նչ է ասում կառավարությունը, ասում է՝ եկե՛ք փոխենք Ամանորը նշելու տրամաբանությունը: Հրաժարվենք ավանդական եղանակներից, նոր, ավելի թեթև տոնենք Ամանորը»: