Հեղափոխությունն աստիճանաբար հարմարավետության է վերածվում․ Ազատ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

«Կարծում եմ՝ հեղափոխությունը վտանգված է, այն աստիճանաբար վերածվել է հարմարավետության»։ 24News-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ նշելով, որ հեղափոխություն նշանակում է արմատական փոփոխություններ, որոնք հարմարավետության մեջ տեղավորվելու թուլության պատճառով կարող են խեղդվել հակահեղափոխական կամ հեղափոխական ուժերի կողմից։

«Նոր իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ եթե մեզ շատ բարձր աշխատավարձ չտաք, ապա մենք կդառնանք այն, ինչի դեմ պայքարել ենք։ Պայքարել ենք կոռուպցիայի դեմ, բայց կոռուպցիոներ կդառնանք։ Մենք ունենք այդ օրինակը, ու դա ինձ անհանգստացնում է»,- նշեց Ազատ Արշակյանը։