Լեռնագոգի բնակիչը ռազմամթերք է հանձնել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News 

.

Դեկտեմբերի 13-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, Լեռնագոգ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է «ՌԳԴ 5» տիպի 2 նռնակ՝ պայթուցիչներով, սվին-դանակ, ինքնաձիգի մաքրման պիտույքներ, ինքնաձիգի պահունակի 2 պայուսակ և տարբեր տրամաչափի 360 փամփուշտ: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: