Սերժ Սարգսյանին ասացի, որ Դուք նավը դեռ ափ չեք հասցրել․ Լևոն Թոքմաջյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

«Երկու տարի առաջ, երբ իմ 80-ամյակն էինք նշում, ներկա էր նաև Սերժ Սարգսյանը։ Հիշում եմ՝  նախագահն ինձ հատկապես ներկայացրեց որպես Սարյանի և Մոնթեի արձանների քանդակող,- 24TV-ի «Ժամադադար» հաղորդաշարի եթերում պատմում է ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը,-ես իմ պատասխան խոսքում Սերժ Սարգսյանին ասացի, որ Հայաստանը մի նավ է՝ լցված մեր ժողովրդով, որը պետք է ափ հասցնել, բայց Դուք նավը դեռ ափ չեք հասցրել։ Այդպես էլ նավը Սերժ Սարգսյանը ափ չհասցրեց»։

Ճանաչված քանդակագործը կարծում է, որ այդ նավը տեղ հասցնելու դժվարությունն այսօր վերապահված է Նիկոլ Փաշինյանին․ «Բայց Նիկոլը մենակ է մնացել, շուրջը մարդիկ չկան։ Ես տեսնում եմ այդ դժվարությունը նրա դեմքի կնճիռներում, ամեն ինչ անում է, բայց մենակ է»։ 

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանն անդրադառնում է նաև իր ստեղծագործական երկարատև ճանապարհին՝ հիշելով հատկապես այն քանդակների պատմությունն ու ճակատագիրը՝ Դանթեից մինչև Սարյան, որոնք առավել գնահատված են և տեղադրված աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներում։ 

Առավել մարամասն դիտեք տեսանյութում։