ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Անգլիական «Լիվերպուլ»-ի եգիպտացի հարձակվող Մուհամեդ Սալահը առաջ է անցել Լուիս Սուարեսից խփած գոլերի քանակով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում Սալահը «Ուոթֆորդ»-ի դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ և իր խփած գնդակների քանակը անգլիական այս ակումբում հասցրեց 84-ի: Կատալոնական «Բարսելոնա»-ի ներկայից հարձակվող Լուիս Սուարեսը՝ «Լիվերպուլ»-ում խաղալու ընթացքում խփել է 82 գոլ:
«Լիվերպուլ»-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն 346 գնդակով Իան Ռաշն է: