Թաիլանդում 2014թ. ռազմական հեղաշրջումից ի վեր անցկացվում է առաջին խոշոր հանրահավաքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News 

.

Ընդդիմադիր «Ապագայի կուսակություն» կուսակցության հազարավոր կողմնակիցներ դեկտեմբերի 14-ին հավաքվել են Բանգկոգի կենտրոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Իշխանությունների հետ չհամաձայնեցված ակցիան սկսվել է տեղական ժամով 17։00-ին: Հանդիպմանը ելույթ է ունեցել կուսակցության առաջնորդ Թանաթորն Չունգունգրեանգկիտը, որը հայտնել է, որ դա միայն պայքարի սկիզբն է: «Այսօր մենք ուժ ենք ցույց տալիս, որպեզի մյուսները հետագայում կարողանան միանալ մեզ: Այսօրվա միջոցառումը համարվում է փորձնական՝ հաջորդ ամսվա խոշոր ակցիաներից առաջ»,-ասել է նա հավաքվածներին: