Էրդողանը ԱՄՆ-ին սպառնացել է ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

էրդողա

«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի Մեջլիսը կարող է ընդունել Ամերիկայի գաղութացման ընթացքում հնդկացիների ցեղասպանության մասին բանաձևը՝ ի պատասխան ԱՄՆ-ի Սենատի կողմից 1915-ին Օսմանյան կայսրության ժամանակ Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

«Բացել ենք ավելի քան 1 միլիոն փաստաթուղթ 1915-ի իրադարձությունների մասին: Եկեք, ուսումնասիրեք: Մենք խոսում ենք՝ ձեռքում պահած փաստաթղթերը: Մենք նույնպես պետք է ձեր դեմ քայլեր ձեռնարկենք մեր խորհրդարանի այդօրինակ որոշումներով: Եվ մենք դա կանենք: Կարելի՞ է արդյոք լռել հնդկացիների վերաբերյալ Ամերիկայի մասին խոսելիս: Դա ԱՄՆ-ի խայտառակ էջն է»,-ասել է Էրդողանը «A Haber» հեռուստաալիքի եթերում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Սենատը միաձայն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևը: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ևս ընդունել էր այն, չնայած որոշ սենոտորներ, օգտվելով վետոյի իրենց իրավունքից, Սպիտակ տան խնդրանքով վետո էին դրել բանաձևի նկատմամբ :