Սիրիայի Քարնազ քաղաքի 21 հազար բնակիչներից 10 հազարը վերադարձել են իրենց տները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

սիրիա

Չնայած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը շարունակում է գնդակոծությունը, Սիրիայի Համա մարզի Քարնազ քաղաքի բնակիչները վերադառնում են իրենց տները։

Քարնազը ռազմավարական բնակավայր է, գտնվում է Դամասկոսից Հալեպ ընկած ճանապարհի վրա։ Մինչև պատերազմը Քարնազում ապրում էր 21 հազար մարդ: Բնակավայրի ազատագրումից հետո 10 հազար մարդ արդեն վերադարձել է: Բնակիչներն սկսել են շինարարական աշխատանքներ։