Էջմիածնում վագոն-տնակ է ամբողջությամբ այրվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

վագոն

«911» ծառայություն դեկտեմբերի 15-ին՝ ժամը 21:28-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի 12-րդ դպրոցի դիմաց վագոն տնակ է այրվում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:47-ին, մարվել՝ 22:10-ին:

Ոչ բնակելի վագոն-տնակը (մոտ 20 քմ) ամբողջությամբ այրվել է: