Օզիլը զայրացել է փոխարինվելիս և չի սեղմել Յունգբերգի ձեռքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

Օզիլ

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսուտ Օզիլիը «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպմանը փոխարինվել է։ Մարզչի որոշումը զայրացրել է ֆուտբոլիստին, և դաշտը լքելիս նա չի սեղմել թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ֆրեդի Յունգբերգի ձեռքը։

Հանդիպումը կայանում էր Անգլիայի առաջնության 17-րդ տուրում։

Օզիլը փոխարինվել էր հանդիպման 59-րդ րոպեին։

«Արսենալը» պարտվել է 0։3 հաշվով։