U.S.News-ը ներկայացրել է ամենահզոր երկրների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News   

ԱՄՆ

U.S.News հանդեսի վարկածով «աշխարհի ամենահզոր երկրների վարկանիշը» գլխավորում է Ամերիկայի Միացյալ նահանգները։

Երկրորդ «ամենահզոր երկիրը» Ռուսաստանն է, եռյակը եզրափակում Է Չինաստանը:

Վարկանիշային ցանկում առաջատար երկրների  տասնյակը գրեթե չի փոփոխվել։ Վերջին՝ 10-րդ հորիզոնականում Արաբական Միացյալ Էմիրությունները տեղը զիջել Է Հարավային Կորեային:

U.S.News  վարկանիշային ցանկը կազմելիս հաշվի է առել երկրների համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), բնակչության թվաքանակը, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը, նորությունների վերնագրերում հայտնվելը, մասնակցությունը գլոբալ տնտեսական մոդելներին:

U.S.News-ը կարծում Է, որ 2019 թվականին աշխարհի վրա ամենից քիչ ազդել են Սլովակիան, Սլովենիան, ինչպես նաեւ Մերձբալթյան երկրները: