Սերժ Սարգսյանի և Սերգո Կարապետյանի առերեսման մասին լուրը ՀՔԾ-ն չի մեկնաբանում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Սերժ

ՀՔԾ-ն տեղեկատվություն չի տրամադրում այն մասին, թե արդյոք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը առերեսվե՞լ են, թե՞՝ ոչ։ 24News-ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը նշեց, որ լուրը իրենք չենք կարող մեկնաբանել։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնատար մի խումբ անձանց միջոցով պետությունից առանձնապես խոշոր չափերով գումարի՝ մոտ 490 միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կատարելու համար:

Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: