Էրդողանը 8 տարում 36 անգամ դատի է տվել ընդդիմադիր կուսակցության առաջնորդին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News    

Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին 36 անգամ դատի է տվել 8 տարվա ընթացքում:  Գրել է Ermenihaber-ը։

Էրդողանի բոլոր դատական հայցերի համար հիմք են ծառայել Քըլչդարօղլուի ելույթները, որոնցից շատերի ընթացքում, ըստ Էրդողանի, արվել են իր անձին ուղղված վիրավորական արտահայտություններ, տրվել են սուտ կամ զրպարտիչ տեղեկություններ և այլն:

36 դատավարություններից 15-ը դեռ ընթացքի մեջ են, իսկ 21-ի մասով դատավճիռներն արդեն կայացված են: Դրանցից 18-ը ավարտվել են ի օգուտ ընդդիմադիր կուսակցապետի, մյուս 3-ի մասով վերջինս ստիպված է եղել ընդհանուր առմամբ 20.000 թուրքական լիրա (3.400 դոլար) փոխհատուցում վճարել Էրդողանին:

Նշյալ 3 դատավճիռները Քըլըչդարօղլուն վիճարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ):