Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը կտեղադրվի Երևանի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News    

կոլաժ

Երևանի ավագանու արտահերթ նիստում համաձայնություն է տրվել քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը տեղադրելու առաջարկին: Արձանը նախատեսվում է տեղադրել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի Աբովյան փողոցին հարող տարածքում:

Քանդակի ձուլման և մոնտաժման աշխատանքներն իրականացնելը կկազմակերպի ԿԳՄՍ-ն:

Երևանի ավագանու որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետին ուղղված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրությունը:

Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում ու թանգարաններում: Վարպետը միշտ երազել է իր ստեղծագործություններից մեկն ունենալ Երևան քաղաքում: