ՀՀ-ն ռազմավարական նշանակություն ունի. Նիդերլանդների ԱԳՆ Երևանում դեսպանատուն բացելու մասին

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

Նիդերլանդներ

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակվել է Հայաստանում դեսպանություն բացելու մասին հիմնավորումը:

«2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո երկրում կոռուպցիայի դեմ մեծ պայքար է սկսվել: Նիդերլանդները կարող է աջակցել այդ գործընթացներին:

Հայաստանն այս պահին տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ Նիդերլանդները դիվանագիտական ներկայացուցչություն չունի: Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը ևս ցանկանում է Երևանում դեսպանություն ունենալ»,- ասված է ԱԳՆ հիմնավորման մեջ։

Դեսպանություն բացելու վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:

 Բալայանը՝ նշել է․

«Նիդերլանդների ԱԳՆ կայքում Երևանում դեսպանություն բացելու վերաբերյալ հիմնավորումը` Հայաստան-ը ռազմավարական նշանակություն ունի»։