2019 թ.-ի ամենաերիտասարդ միլիարդատերը 22-ամյա Քայլի Ջեներն է․ Forbes

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

բակո

Forbes ամսագրի վարկանիշով՝ 2019թ.-ի նոր միլիարդատերերի ցանկում ավելի քան 200 մարդ է ներառվել: Նրանց տարիքը 21-90-ի սահմաններում է

Forbes-ը նրանց շարքում առանձնացրել է տասին, որոնք իրենց կարողությունը ոչ թե ժառանգել են, այլ վաստակել սեփական աշխատանքով:

Ամսագրում առաջատարներից է Տատյանա Բոկալչուկը՝ ՌԴ-ից: Wildberries ընկերության հիմնադիրն ունի 1 մլրդ դոլար կարողություն: Նա Ռուսաստանում Ելենա Բատուրինայից հետո առաջին կինն է, ում կարողությունը հատել է 1 մլրդ դոլարի շեմը: 

Ցանկում տեղ են զբաղեցրել նաև ՄըքՔենզի Բեզոսը, որն Amazon-ի համահիմնադիրի Ջեֆ Բեզոսի հետ ամուսնալուծության արդյունքում ստացել է 34,5 մլրդ դոլար, White Claw ընկերության հիմնադիր Էնթոնի վոն Մանդլը (3,5 մլրդ դոլար), Living Foods-ի հիմնադիր Ջորջ Թոմաս Դեյվը (1 մլրդ դոլար), ներդրող Հերբերտ Վերթհեյմը (3,1 մլրդ դոլար), Thoma Bravo ընկերության հիմնադիր Օռլանդո Բրավոն (3 մլրդ դոլար), Luckin Coffee-ի հիմնադիր Չարլզ Ժենյաո Լուն (1,85 մլրդ դոլար), Kind-ի հիմնադիր Դանիել Լուբեցկին (1,1 մլրդ դոլար) և Jimmy John ընկերության հիմնադիր Ջիմի Ջոն Լիոտոն (1,7 մլրդ դոլար):

Ցանկի ամենահայտնի միլիարդատերը նաև ամենաերիտասարդն է աշխարհում։ Նա  22-ամյա Քայլի Ջեներն է՝ 1 մլրդ դոլար կարողությամբ: