Մխիթարյանը կարևոր ֆուտբոլիստ է․ Ֆոնսեկա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

Մխո

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան իտալական ակումբում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը կարևորում է։

«Մենք բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք, բավարարված եմ մեր թիմի խաղից։ Ինտենսիվ և ագրեսիվ խաղ ցուցադրեցինք։ Մխիթարյանի նման խաղացողները կարևոր են»,- ասել է Ֆոնսեկան։

30-ամյա Մխիթարյանը երրորդ գոլն է խփել «Ռոմայում»։

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Ռոման» 3։1 հաշվով հաղթել էր ՍՊԱԼ-ին։

Մխիթարյանը փոխարինման դուրս գալուց հետո 2-րդ գնդակն էր ուղարկել հակառակորդի դարպասը։