ՌԴ 200 ամենահարուստ գործարարների 2019-ի ցանկում 8 հայ կա․ Forbes

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1

ՌԴ 200 ամենահարուստ գործարարների Forbes-ի 2019-ի ցանկում հայազգի 8 գործարար է ընդգրկվել:

29-րդ տեղում «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն է:  53-ամյա գործարարի կարողությունը գնահատվում է 3,7 մլրդ դոլար:

32-րդ տեղում 52-ամյա Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) է: Նրա կապիտալը 2019-ին գնահատվում է 3,5 մլրդ դոլար:

44-րդ տեղում Badoo համացանցային ծանոթությունների պորտալի հիմնադիրը Անդրեյ Անդրեևն (Օհանջանյանց) է՝  2.3 մլրդ դոլար կապիտալով:

Ռուբեն Վարդանյանը վարկանիշում 103-րդն է, նրա կարողությունը գնահատվում է 950 մլն դոլար:

Եղբայրներ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները 134-րդ և 135-րդ տեղերում են:  Յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է 800 մլն դոլար:

Ցանկը եզրափակում է ABBYY ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի անդամ Դավիթ Յանը: Նրա կարողությունը 2019-ին գնահատվում է 500 մլն դոլար: