ՌԴ ՊՆ-ն հրապարակել է МиГ-31 կործանիչ-կալանիչների «ուսումնական մարտի» տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16 24News 

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության YouTube-յան պաշտոնական ալիքում տեսանյութ է հրապարակվել  երկու МиГ-31  կործանիչ-կալանիչների «ուսումնական մարտի» մասին։

Կործանիչներն իրականացրել են բարդ պիլոտաժի հնարքներ, մշակել  դիրքի արագ փոփոխության և կրակ բացելու համար զանազան մանևրներ։

«Մարտի» մեծ մասն օդանավի առավելագույն արագությամբ է ընթացել, օդաչուներին հնարավորություն տալով կատարելագործել իրենց հմտությունները:

МиГ-31-ը խորհրդային և ռուսական հեռահար գործողության շառավղով գերձայնային կործանիչ-կալանիչ է: Զարգացած МиГ-31-ը կարող է հայտնաբերել մինչև 24 օդային թիրախ, որոնցից ութի ուղղությամբ կարող է միաժամանակ կրակ բացել: