«Ծերո՛ւկ, հեռացի՛ր». Ղազախստանում կրկին ցրել են ընդդիմության ցույցը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Svoboda.org կայքը գրում է, որ Ղազախստանի մի շարք քաղաքներում ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմության չարտոնված բողոքի ակցիաների տասնյակ մասնակիցների: Մայրաքաղաք Նուրսուլթանում ոստիկանությունը փակել է երթի ճանապարհը, որը շարժվում էր կառավարական թաղամասի ուղղությամբ:

Ալմաթիում, նույնպես չարտոնված ցույց է անցկացվել: Ակցիայի մասնակիցները կարգախոսներ են հնչեցրել, որոնք բացականչել են «Ղազախստանը՝ առանց Նազարբաևի», «Ծերո՛ւկ, հեռացի՛ր»:  Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, չնայած հրաժարականին, շարունակում է իշխանությունը պահել իր ձեռքում:

Դեկտեմբերի 16-ը Ղազախստանի անկախության օրն է: Այդ օրը համընկնում է Ալմաթիում զանգվածային բողոքի ակցիաների՝ 33-րդ տարելիցի հետ, երբ ղազախ երիտասարդությունը հանդես էր գալիս Գենադի Կոլբինին Խորհրդային Ղազախստանի ղեկավար նշանակելու դեմ, և Ժանաոզեն քաղաքում տեղի ունեցած դեպքերի 8-րդ տարելիցի հետ, երբ իշխանություններն ուժով ցրեցին նավթային աշխատողների ակցիան: Այդ ժամանակ 17 մարդ է զոհվել:

Ղազախստանի տարբեր քաղաքներում ցույցեր անցկացնելու մասին հայտարարել էր «Ղազախստանի ժողովրդավարական ընտրությունը» շարժումը, որը հիմնել է նախկին բանկիր և Ղազախստանի իշխանությունների քննադատ Մուխթար Աբլյազովը: Այս շարժումը Ղազախստանում արգելված է, և նրանց կազմակերպած ակցիաները պարբերաբար ցրում են: