Շուրջ 30%-ով կբարձրանա սոցիալական ոլորտի ավելի քան 900 աշխատակիցների աշխատավարձը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

/

Հայաստանում 2020թ. հունվարից շուրջ 30%-ով կբարձրանա սոցիալական ոլորտում աշխատող ավելի քան 900 քաղաքացիների աշխատավարձը:

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«2020-ի հունվարից շուրջ 30%-ով կբարձրանա երեխաների շուրջօրյա խնամքի հինգ հաստատությունների, հատուկ և ընդհանուր տիպի տուն-ինտերնատների ավելի քան 900 աշխատակիցների աշխատավարձը»,- նշված է հրապարակման մեջ: