Թայվանում անցկացվում է ամանորյա խոշորագույն «Christmasland in New Taipei City» փառատոնը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Թայվանի Նյու-Թայբեյ քաղաքում անցկացվում է ամանորյա խոշորագույն «Christmasland in New Taipei City» փառատոնը: Այն ներառում է լուսային շոուներ և տոնավաճառներ:

Հիմնական միջոցառումները սկսվում են տեղական ժամանակով 17:30-ին և ավարտվում կեսգիշերին: Գործում է նաև շքեղ  խաղահրապարակ, որը նախատեսված է տարիքային բոլոր խմբերի համար:

Փառատոնը գործելու է մինչև հունվարի 1-ը: