ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության շենքի մոտ հրաձգությունից կադրեր են հրապարակվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News   

Դեկտեմբերի 19-ի երեկոյան երեկոյան Մոսկվայի կենտրոնում Անվտանգության դաշնային ծառայության շենքի մոտ տեղի ունեցած հրաձգությունից նոր կադրեր են տարածվել։

ԱԴԾ հարևանությամբ գտնվող շենքից արված տեսանյութում լսվում են կրակոցներ։ 

Անհայտ անձը Մոսկվայի կենտրոնում գերատեսչության շենքի մոտ կրակ էր բացել, փոխհրաձգության ժամանակ նա չեզոքացվել էր։ Կրակոցների հետևանքով հինգ մարդ է տուժել․ մեկը քաղաքացիական անձ է։

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ։