Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվել է Արմեն Մելիքբեկյանը։ Քվեարկությանը մասնակցել է 23 պատվիրակ: Արդյունքում Արմեն Մելիքբեկյանը ստացել է 13, Թովմաս Գրիգորյանը` 7 ձայն: 3 քվեաթերթիկ համարվել է անվավեր:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովի  ընթացքում տեղի ունեցան ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրություններ: ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր երկու թեկնածու՝ Արմեն Մելիքբեկյանը և Թովմաս Գրիգորյանը:

Արմեն Մելիքբեկյանը ծնվել է 1980 թվականի մայիսի 10-ին: 

1997-2002 թվականներին սովորել է Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում:

2002-2005 թվականներին սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում:

2005-2010 թվականներին նույն համալսարանում դասավանդել է արտասահմանյան գրականություն:

1999-2000 թվականներին աշխատել է Հանրային հեռուստատեսությունում որպես մարզական լրագրող, 2001-2002 թվականներին՝ dailyfootball.com և dailysoccer.com կայքերում որպես լրագրող և խմբագիր: 2003 թվականին համահիմնադրել և խմբագրել է footballtoday.ru կայքը:

2003-2013 թվականներին Հայաստանի հանրային հեռուստատեսությունում աշխատել է որպես մարզական վերլուծաբան, 2013-֊2016 թվականներին՝ «Արմենիա» հեռուստատեսությունում:

2005-2008 թվականներին աշխատել է ՀՖՖ փոխտնօրենի պաշտոնում, 2006-2015 թվականներին  հանդիսացել է ՈւԵՖԱ-ի Պատանեկան և սիրողական ու Մեդիա կոմիտեների անդամ:

2018 թվականի սեպտեմբերի 22-ին ընտրվել է ՀՖՖ Գործկոմի անդամ, նշանակվել ՀՖՖ գլխավոր քարտուղար: