ԱԱԾ-ն «Հոկտեմբերի 27»-ի մասնակիցներից է, դեմ եմ, որ այդ կառույցը քննի գործը.Անահիտ Բախշյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

««Հոկտեմբերի 27»-ն ԱԱԾ-ի մեղքով է եղել։ Այդ կառույցն ահաբեկչության մասնակիցներից է։ Ես հիմա վստահություն չունեմ ոչ մի պետական մարմնի նկատմամբ, բայց ԱԱԾ-ն չպետք է վարի «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասով գործի քննությունը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Յուրի Բախշյանի տիկին Անահիտ Բախշյանը։

Բախշյանը կարծում է, որ այս գործի քննության համար հարկավոր է ձևավորել քննիչներից բաղկացած առանձին խումբ։ 

«Ես ասել եմ, որ դատական համակարգին չեմ վստահում, բայց ե՞րբ է շտկվելու։ Գուցե այսպիսի գործերն էլ մոտիվացիա լինեն ամբողջ դատաիրավական համակարգի համար»,- ասել է նա։

Անահիտ Բախշյանը չի բացառում, որ այս գործի վերաբացումը դառնալու է քաղաքական շահարկումների թեմա, բայց միաժամանակ շեշտում է՝ այս գործում յուրաքանչյուրը քաղաքական դեմք է, և այդ մարդու անունը տալն արդեն ինչ-որ արձագանք է ունենալու, և դա քաղաքական է լինելու։

Շարունակությունը՝ տեսանյութում։