ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
«Մեր տնտեսությունը շարունակում է զարգանալ միջին տեմպով և իներցիոն մոդելով»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Իգոր Զարգարյանը։
Նրա խոսքով՝ 7․5 տոկոս տնտեսական աճը լավ է, բայց հեղափոխական չէ։ Փոքր ու միջին բիզնեսում էլ ակտիվություն կա, բայց խոշոր դիվիդենտներ բերել չի կարող։
Զարգարյանը վստահ է, որ եթե վարչապետը ոչ թե «քայլողներից», այլ պրոֆեսիոնալներից ձևավորեր իր թիմը, հիմա ուրիշ տեղում կլինեինք։
Շարունակությունը՝ տեսանյութում։