Փաշինյանն է՞ խաղում, թե Փաշինյանին են խաղացնում. քննարկում 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներից սպասվող վտանգներն ու ռիսկերն այն ծավալի են, ինչպիսին վերջին, առնվազն 20 տարիների ընթացքում չեն եղել։ Ներհայաստանյան քաղաքական-հասարակական կյանքի վրա այսքան սուր կենտրոնացումը, որն ի դեպ, իր հետ բերում է այդ ռիսկերի հանդեպ բթացման, շատ վտանգավոր է։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ, անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելուն և նրա շուրջ զարգացումներին, նշել է, որ սա նախ գործընթաց չէ, և երկրորդ, խնդիր է դրված, որ Հայաստանում բոլոր ինստիտուտները, քիչ թե շատ կարևոր մարմինները, այդ թվում Հանրային խորհուրդ, Ոստիկանություն, ՀՖՖ, և ՍԴ պետք է մտնեն այն անձնիշխան համակարգի մեջ, որն անցյալ տարվա իրադարձություններից հետո աստիճանաբար ձևավորվեց։

Բանախոսները խոսել են նաև մի շարք ներքաղաքական ինչպես նաև արտաքին քաղաքական կարևոր հարցերից։

Մանրամասները՝ տեսանյութում։