ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Ինչ է արվել այս տարի և ինչ հավակնոտ ծրագրեր կիրականացվեն 2020-ին։ Տիգրան Խաչատրյանը գլխավոր ձեռքբերումներից է համարում տնտեսական աճն ու աշխատատեղերի ստեղծումը։ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարկվել, որտեղ նախարարը ներկայացրել է 2020 թ․ ակնկալիքները։
«2020 թ. դիմավորում ենք այն վստահությամբ, որ բիզնեսն այսօր գործում է ազատ, անաչառ մրցակցության և հավասարության պայմաններում: Սա է ձեռներեցության զարգացման անշրջելի երաշխիքը նոր Հայաստանում, որտեղ գործարար ծրագրեր ունեցող յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունի անկաշկանդ իրագործել իր գաղափարը»,- նշել է նախարարը։