Ադրբեջանում մեր ավիացիայի համար անխոցելի կետ գոյություն չունի. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

Հայաստանն իր զինանոցում ունի սպառազինության երկու տեսակ, որոնք ավելի շուտ բնորոշ են գերտերություններին՝ կործանիչ ծանր ավիացիան  և «Իսկանդեր ՕՄՀՀ»-ն: Նման զինատեսակներով ՀՀ ԶՈՒ-ն կարողանում է հաջողությամբ հակադարձել Ադրբեջանից եկող սպառնալիքներին։ Այս մասին 24TV-ի տաղավարում նշել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ բանախոսի, այսօր զինտեխնիկայի ձեռքբերումների ու նոր սպառազինությունների ներդրումը զինված ուժեր նպատակ ունի համակարգային լուծումներ տալ շփման գծի բոլոր հատվածներում առկա խնդիրներին, և այս ուղղությամբ նոր սպառազինությունների ձեռքբերումները լինելու են շարունակական: Բանախոսը փաստել է, որ բանակում նաև իրականացվում են սննդի մատակարարման համակարգի, զինհագուստի որակի բարձրացման գործնական քայլեր, որոնք դրական արձագանքի են արժանացել հանրության տարբեր խմբերի կողմից:

Հովհաննիսյանն իր խոսքում հավելել է, որ նշյալ գործողությունները բխում են ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ռազմավարական պլանից և իրենց առջև խնդիր ունեն էականորեն բարձացնել բանակի մարտունակությունը, երկրի ռազմական հզորությունը: 

Մանրամասները՝ տեսանյութում։