Խորեն Հովհաննիսյանը պարգևատրվեց ՀՖՖ շքանշանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

ՀՖՖ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, 65-ամյակի կապակցությամբ եւ հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար, լեգենդար Խորեն Հովհաննիսյանին պարգեւատրել է ՀՖՖ Բարձրագույն պարգեւ շքանշանով: 

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նորընտիր անդամները: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն իր խոսքում կարեւորել է հայկական ֆուտբոլում ներդրում ունեցած, լեգենդար ֆուտբոլիստներին մեծարելու անհրաժեշտությունը: