Նոր իրավիճակ է․ ռեգիոնի կոնֆլիկտը Պուտինը քննարկում է ոչ թե Թրամփի, այլ՝ էրդողանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

«Մենք այլ Թուրքիայի կերտման պատկեր ենք տեսնում, և տարածաշրջանային կոնֆլիկտները կարող են լուծվել Թուրքիայի, ՌԴ-ի և Իրանի մասնակցությամբ՝ դուրս թողնելով ԱՄՆ-ին»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայի ոչ միայն արտաքին, այլև ընդհանրապես քաղաքականությունը և պետության կերպարը լուրջ փոփոխությունների են ենթարկվում։ Ինչքան տարբեր երկրների վերլուծաբաններ փորձում են Թուրքիային պատկերացնել հին ընկալումների սահմաններում, այնուամենայնիվ իրողություններն այլ են։

Մելքոնյանն ընդգծել է նաև այն հանգամանքը, որ ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը տարածաշրջանային հակամարտությունները քննարկում է ոչ թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, այլ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Շարունակությունը՝ տեսանյութում։