Մոսկվայում տաքության բացարձակ ռեկորդ Է սահմանվել՝ գերազանցելով կես դար առաջվա ռեկորդը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

Մոսկվայում հոկտեմբերի 18-ին 17,9 աստիճան տաքությամբ ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ Է սահմանվել։ Օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում ՌԴ-ի մայրաքաղաքում հոկտեմբերի 18-ին նման ցուցանիշ երբևէ չի արձանագրվել: Այդ մասին հայտնել Է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի մասնագետ Եվգենի Տիշկովեցը:

«Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում առավելագույն ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ Է սահմանվել: Մայրաքաղաքում այդ օրը նման տաքություն երբեք չի եղել կանոնավոր օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում, որոնք կատարվում են 1879 թվականից: 14-ին ջերմաչափերի սնդիկի սյուները ԺՏՆՑ-ի մոսկովյան գլխավոր օդերևութաբանական կայանի վրա բարձրացել են մինչև 17,9 աստիճանի»,- գրել Է Տիշկովեցը ֆեյսբուքյան Էջում:

Այս ջերմաստիճանը գերազանցել Է 1967 թվականի ռեկորդը։ Կես դար առաջ օդերևութաբանները գրանցել Էին զրոյից բարձր 17,5 աստիճան ջերմություն: