Արման Թաթոյանը ներկայացրել է Տավուշի մարզի փաստահավաք աշխատանքների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոին և նույն կազմակերպության Պաշտպանական բաժնի համակարգող Զուրաբ Բուրդուլիին:

Պաշտպանը շնորհավորել է նորանշանակ Քլեր Մեյթրոին կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ։ 

Բարձր է գնահատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված բարձր գործընկերությունը և վստահության վրա հիմնված հարաբերությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով համատեղ քննարկումների կազմակերպում, տեղեկատվության փոխանակում և այլն։ 

Արման Թաթոյանը ներկայացրել է վերջերս Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում քաղաքացիական բնակչության ուղղությամբ գնդակոծությունների կապակցությամբ իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները, ինչպես նաև բարձրացրել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանին վերաբերող մի շարք հարցեր։