Ռեստարթ. ո՞վքեր են լինելու ԲՀԿ ցուցակում. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը «Փաստ» թերթի խմբագիր Վարուժան Բաբաջանյանը հայտարարել էր, որ վայր է դնում թերթի խմբագրի պարտականությունները և պատրաստվում է մտնել քաղաքականություն:

Մեր տեղեկություններով՝ Բաբաջանյանը լինելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում: Այդ ցուցակում է լինելու նաև ԲՀԿ փոխնախագահ Արմեն Արզումանյանը, ով համակարգում է կուսակցության արտաքին հարաբերությունները:

Այս տեղեկությունները վկայում են, որ Ծառուկյանը որոշել է էականորեն թարմացնել կուսակցության համամասնական ցուցակը»: