Բացահայտվել է Թալինում անչափահասի դանակահարության դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

Հունվարի 4-ին՝ ժամը 3․50-ին, «Թալին» բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ ստացվեց, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արտենի գյուղի անչափահաս մի բնակիչ։

Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած համապատասխան միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ նույն օրը Արտենի գյուղի չգործող ռեստորանի հարևանությամբ տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, ինչի ընթացքում էլ անչափահասը դանակահարվել է։

Նույն օրը հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանները ճշտեցին հանցագործությունը կատարած անձի ինքնությունը և բացատրական աշխատանք ձեռնարկեցին։
Արդյունքում՝ կասկածյալը հունվարի 5-ին ներկայացավ ոստիկանություն և խոստովանեց կատարածը։
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։