ՀՀԿ ԳՄ նիստ՝ կենտրոնական գրասենյակում․ նիստը վարել է Սերժ Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը վարել է  ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: 

«Նիստին քննարկվեց Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, անդրադարձ կատարվեց Կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծին, շոշափվեցին սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր»,- գրել է Աշոտյանը։