Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը հասել է 197,228 մլն խմ-ի․ բաց կթողնվի ևս 13 մլն խմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը 2018 թ-ի հոկտեմբերի 19-ի դրությամբ կազմում է 197,228 մլն խմ: Տվյալը հրապարակել է Հայաստանի ԱԻՆ-ը:

Հիշեցնենք, որ տարեկան Սեւանա լճից բաց թողնվող ջրի առավելագույն քանակ է սահմանվել 170 մլն խմ-ն, սակայն 2017 թվականին բայց այդ լրացուցիչ բաց է թողնվել ևս 100 մլն խմ։ 2018 թվականի ԱԺ-ի որոշման համաձայն՝ լրացուցիչ բաց կթողնվի 40 մլն խմ՝ կազմելով տարեկան 210 մլն խմ: