Արաքս Մանսուրյանին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 15, 24News       

.

Օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Այսօր բոլորիս կողմից սիրված Արաքս Մանսուրյանին ՀՀ քաղաքացիություն շնորհվելու կապակցությամբ հանձնվեց ՀՀ քաղաքացու անձնագիր: Շնորհավոր լինի այս պատվաբեր շնորհումը»,- գրել է Բիչախչյանը: