Վանեցյանն ունեցածը կորցնելու հետևանքով ցայտնոտային հայտարարություններ է անում. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

«Վերջին ժամանակահատվածում Արթուր Վանեցյանը շատ ցայտնոտային մեկնաբանություններ ու գնահատականներ է տալիս։ Կարծում եմ, որ դա ունեցածը կորցնելու հետևանք է»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նման դիտարկում է արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Երբ ճիշտ չես գնահատում և կորցնում ես այն, ինչը վստահել են քեզ, դու պետք է փորձես արդարացնել։ Այսօր, կարծես, ջուրն ընկած մարդը, որը փրփուրներից է կախվում, այդպես է անում»,- ասել է Հովսեփյանը։

Պատգամավորը չի բացառում, որ Վանեցյանի կողմից կարող էր լինել պետական հեղաշրջման փորձ՝ ընդգծելով, որ իր համար անընդունելի էր ԱԱԾ նախկին տնօրենի կողմից պաշտոնի ազատումից հետո արված հայտարարությունը։

Շարունակությունը՝ տեսանյութում։